Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՌԴ վարչապետ Միշուստինը Հայաստան կայցելի հոկտեմբերի 8-ին

ՌԴ վարչապետ Միշուստինը Հայաստան կայցելի հոկտեմբերի 8-ին
06.10.2020 | 16:16

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել ՀՀ, ի պատասխան հարցերից մեկին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վաղուց պլանավորված հանդիպում է լինելու: Այցը պլանավորված է հոկտեմբերի 8-ին՝ երեկոյան», - ասաց նա: Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ միջոցառումները սկսվելու են հոկտեմբերի 9-ից՝ ավելացնելով, որ ունեն հանդիպումներ ու օրակարգային հարցեր:

Դիտվել է՝ 3086

Մեկնաբանություններ